Բացել լրահոսը Փակել լրահոսը
274289777_502564804569651_1326324234536150070_n
A A
Քաղաքականություն

Հայաստանը պետք է և կարող է դառնալ համայն հայության անվտանգ, ինքնիշխան, ժողովրդավարական հայրենիքը․ Ա․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Բաբաջանյանը ֆբ-ի իր էջում գրել է․ 
 
«Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքները իսկապես տպավորիչ են։ Հատկապես տնտեսականը՝ Թուրքիան և Ռուսաստանը որոշել են հաջորդ տարի միմյանց միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Կարելի է համոզված պնդել՝ ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանը բացահայտում է տարածաշրջանում իր իրական դաշնակցին։ Մնացյալը ածանցյալ են, մնացյալը, Ռուսաստանի պատկերացմամբ, միջոց են ամրապնդելու այդ դաշնակցությունը։
 
Հայաստանը առաջարկելու, տալու գրեթեր ոչինչ չունի Ռուսաստանին։ Ռուսական ռազմաքաղաքական- աշխարհաքաղաքական նախագծերի ապագան, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, մնում են խիստ անորոշ։
Ի՞նչ անել․․․
 
Թևերը ծալել՝ առանց նայելու պատերազմ է, թե խաղաղություն, կառուցել մրցունակ, արդիական պետություն։
 
Հայաստանը պետք է և կարող է դառնալ համայն հայության անվտանգ, ինքնիշխան, ժողովրդավարական հայրենիքը, որի կարևոր երաշխիքներից իր զինված ուժերն են, բայց և ոչ պակաս կարևոր է անխտիր բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության ձգտող և խաղաղության մեջ ապրող հայկական պետությունը։
 
Չնայած առկա բոլոր խնդիրներին՝ հաղթահարելի և անհաղթահարելի, այն պահից, երբ մենք դադարենք ձգտել ՈՒՂԻՂ խոսել մեր հարևանների հետ, մենք կդադարենք պետություն լինել։
 
Այդ պահից մենք լեգիտիմ իրավունք կտանք երրորդ երկրներին խոսել նրանց հետ Հայաստանի և հայկական շահերի հաշվին»։