Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում հաջորդ շաբաթ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:  Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում օգոստոսի 7-8-ը՝ երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշվում է, որ երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ