Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դժվար կյանք` երկնիշ տնտեսական աճի պայմաններում. Ռեգիոն 5+ (տեսանյութ)

«Region 5+»-ի առանցքում տնտեսական մարտահրավերներն են: Ի՞նչ վնասներ են կրում տնտեսվարողները արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով, ինչու՞ չնայած տնտեսության երկնիշ աճին, Հայաստանում կյանքը թանկացել է, ինչո՞վ է պայմանավորված տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի նվազումը՝  5,5 տոկոսով: Եւ սա այն պարագայում, երբ  աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները ստիպեցին տարբեր երկրների վերանայել իրենց քաղաքականությունը, շեշտը դնել նախ և առաջ պարենային անվտանգության ապահովման վրա, զարգացման նոր հնարավորություններ ստեղծել հատկապես գյուղատնտեսության համար:

«Region 5+»-ի շրջանակներում փորձել ենք ենք տալ այս հարցերի պատասխանը.  տնտեսական խնդիրների շուրջ զրուցել ենք տնտեսագետների, այս շրջանում եվրոյի արժեզրկման պատճառով լուրջ խնդիրների առաջ կանգնած Վանաձորի «Գլորիա» ընկերության ներկայացուցիչների հետ:

Անդրադարձել ենք այս օրերին մթերման լուրջ դժվարութունների առաջ կանգնած խաղողագործների առաջ քաշած խնդրին:

Թողարկման շրջանակներում անդրադարձել ենք նաեւ երկրորդ քաղաքում  տնտեսության կարևոր ճյուղերից մեկի՝ շինարարության ցածր տեմպերին: