Բացել լրահոսը Փակել լրահոսը
shamsh
A A
Հասարակություն

Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը

Օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է, գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությոան՝ տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։

Ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները և էլեկտրական սղոցներով մասնատում են տապալված ծառը, որպեսզի էլեկտրոցանցի և Գազպրոմի աշխատակիցները կարողանան աշխատել։