Բացել լրահոսը Փակել լրահոսը
ma8tafilom
A A
Հասարակություն

Toyota Land Cruiser-ը Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ․ պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել

Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser  մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան  Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից:

Պարեկները  կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

Նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ: