Բացել լրահոսը Փակել լրահոսը
6209949_57_0_807_750_1920x0_80_0_0_75849c13bfd72af1279f70f47ff125d1
A A
Տնտեսություն

ԵԱԶԲ ներդրումների տարեկան ծավալը 2022-2026 թթ․ կավելանա ավելի քան 3 անգամ

Օգոստոսի 5-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը   հանդիպել է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ըստ բանկի մամլո հաղորդագրության՝ նրանք զրուցել են  2022-2026 թվականների ռազմավարության իրականացման մասին։ Կողմերը քննարկել են նաև ընթացիկ և հնարավոր ծրագրերը։

2022-2026 թվականների ռազմավարությունն իրագործելու նպատակով բանկը Հայաստանի համար մշակել է հնգամյա ծրագիր, որը հաշվի է առնում երկրի տնտեսական զարգացման առանձնահատկություններն ու կարիքները:

Հայաստանում ԵԱԶԲ ներդրումների տարեկան ծավալը 2022-2026 թթ․ կավելանա ավելի քան 3 անգամ և կհասնի 97 մլն դոլարի։