Բացել լրահոսը Փակել լրահոսը
242191118_207319868131500_4103005348115513614_n
A A
Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Անցած 24 ժամվա ընթացքում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների շրջաններում, նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 2 ներկայացուցիչ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել: