Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստանիսլավ Զաս
A A
Քաղաքականություն

Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Արցախում իրավիճակի սրման առիթով

ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Արցախում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկությամբ․ այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և ընտանիքներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,– ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։