Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չալաբյան 1354
A A
Հասարակություն

Այս գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում ընդդիմադիրներից․ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․

«Երեկ` ս.թ. օգոստոսի 3-ին, մինչև ուշ երեկո տևած նախնական դատակսումների ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ևս 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը կիրառվեց հենց դատարանի դահլիճում: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում։

«Այս որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայումթերևս հազվագյուտ դեպք էերբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայությանև օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններումԱյս անհեթեթ գործողությունը ցույց է տալիսթե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներիցև ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակովՍակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիրև արդար հասարակարգ բոլորիս համարՄեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալումինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներինորոնք այս օրերին գտնվեցին մեր կողքինև իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը»,- իր պաշտոնական էջում մինչև կալանավորումը վերջին գրառումն է կատարել Ավետիք Չալաբյանը:

Դատալսման ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որը, ըստ նրա, ամբողջությամբ ի զորու էր ապահովելու Չալաբյանի պատշաճ վարքագիծը և որ տվյալ պարագայում կալանավորման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Չալաբյանի պաշտպանները  նախ առաջարկել էին ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ բացակայում են դրա կիրառման քրեադատավարական հիմքերը, իսկ ամեն դեպքում խափանման միջոց կիրառելու պարագայում, առաջարկել էին դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համակցված, այսինքն՝ մի քանի  խափանման միջոցների` գրավի և երաշխավորության համատեղ կիրառման հնարավորությունը: Չալաբյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան»  հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և այլք, ովքեր ներկա էին դատական նիստին:

Հատկանշական է, որ Չալաբյանի պաշտպաններն առհասարակ միջնորդում էին կարճել գործը` հիմք ընդունելով այն փաստը, որ գործի հիմքը հանդիսացող նյութը հրապարակվել է կեղծ լրատվամիջոց որակված հարթակում, որը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Նշյալ դատողությանը հանրային ստուգված հարթակում տեղ գտած հետաքննական հոդվածի հիման վրա է կատարվում:

«Նախաքննական մարմինը հանցավոր անգործություն է ցուցաբերել և որևէ էական գործողություն չի իրականացրելոր այդ ձայնագրությունը գտնինույնիսկ ծանուցագիր է ուղարկել կայքի տնօրենինկայքի տնօրենը չի ներկայացել հարցաքննությանև նախաքննական մարմինը փակել է վարույթը։ Հետաքրքրիր էեթե դուք ծանուցագիր եք ուղարկումապա ենթադրում եքոր այդ տեղեկատվությունը կարևոր էչէ՞Եթե այդ տեղեկատվությունը կարևոր էինչու՞ քայլեր չեք ձեռնարկում այդ տեղեկատվությունը ստանալու համարԵս կասեմ`շատ պարզ պատճառովՀարգելի հանրային մեղադրողը հայտարարեցոր այս գործը քաղաքական ենթատեքստ չունիորովհետև պարզ էր դառնալութե որտեղ եք սարքել  այդ ֆաբրիկացիանպարզ էր դառնալուինչ նպատակովԱվելին ասեմգնալու էր հասներ մինչև  պատվիրատուինիսկ մենք գիտենքթե որտեղ է պատվիրատուն։ Պատվիրատուն նստած է վարչապետի աթոռին ու նա իրեն ենթակա տարբեր այդպիսի կայքերի միջոցով  ֆաբրիկացիաներ է սարքում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-դատարանում իր խոսում ասաց Ավետիք Չալաբյանը, ով երկուսուկես ամիս անազատության մեջ գտնվելուց առողջության վատթարացում է արձանագրել, ստացել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի ախտորոշում և նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժման:

«Ես չեմ վախենում կալանավորումից։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանումԻնչու եք կալանավորում  ևս 3 ամիս ժամկետով։ Ցմահ տվեքբերանս էլ կապար լցրեքոր մեռնեմ։  Դուք էլ հետո կգնաքկասեքհարգելի այսինչՁեր խնդիրը կատարված է»,- իր ելույթում ասաց Ավետիք Չալաբյանը, ապահավելեց,- «Դուք Ձեզ օրենքից վեր եք դասումբայց օրենքը դա թույլ չի տալիս։ Վաղ թե ուշ այս երկրում օրենքը վերականգվելու էիմ պայքարը նաև դրա համար էորպեսզի այս երկրում օրենքը  վերականգնվիորպեսզի այս դատալսումները օրենքով տեղի ունենանօրենքի տառին և ոգուն համապատասխանԴուք հիշեքօրենքը վերականգնվելու էև այսօրվանից սպասեք այդ օրվանՕրենքը Ձեր հետևից գալու է»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը, ով Հայաստանում մասնակցել ու ներդրում է կատարել ռազմարդյունաբերության և պաշտպանական համակարգերի ներդրման նախագծերում և 2020թ. նոյեմբերից հրապարակավ քննադատում է Նիկոլ Փաշինյանին` բանակը հետևողականորեն կազմալուծելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության համար:  Նրա հանրային ելույթներից առանձնացված են պաշտպանական համակարգին վերաբերող խոսքեր»: