Բացել լրահոսը Փակել լրահոսը
եմ
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։ Հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական կայքում։

 

Հայաստան/Ադրբեջան. խոսնակի հայտարարությունը տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ

 

Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են այն բանին, որ կան զոհեր և վիրավորներ։

Էապես կարևոր է թուլացնել լարվածությունը, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու բանակցված լուծումների:

Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու ներգրավվածությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը։