
A
A
Տեղի ունեցավ 5-րդ բաց հանրային լսումը
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանի և Արամ Մեյմարյանի գլխավորությամբ կայացել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված 5-րդ բաց հանրային լսումը։
Հանրային լսմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, շահագրգիռ գերատեսչությունների, բնապահպանական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և խնդրել է գործընկերներին փոխըմբռնման մթնոլորտում քննարկել օրենքի նախագիծը և հանդես գալ առարկայական առաջարկներով, որոնք կօգնեն ավելի համապարփակ դարձնել օրենքի նախագիծը։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է օրենքի կարևորություը շրջակա միջավայրի և մարդու կենագործունեության բոլոր ոլորտներում և փաստել, որ օրենքի մակոմը շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ շատ մոտ ապագայում։

