Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռ
A A
Հասարակություն

Պայթուցիկ սարքերի մասին ահազանգի կապակցությամբ ԱԻՆ աշխատանքներն ընթացքի մեջ են

Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի մասին ահազանգի կապակցությամբ ԱԻՆ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել են  ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Աշխատանքները ընթացքի մեջ են: Այս անգամ ահազանգի մասին տեղեկատվության մասշտաբը մեծ է: Դրանով պայմանավորված ավարտական վիճակ չկա»,- նշեցին բաժնից:

Ավելի վաղ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։