Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Փրկարարները մարել են թոնրատան տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 2-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում Գևորգ Չաուշի փողոցում գտնվող հացատան տանիքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող «Գագաթ» թոնրատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մավել՝ 14:43-ին:

Թոնրատան տանիքում (40 քմ) այրվել են ապակե բամբակով պատած փայտե կատուցատարրեր: