Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Արարատի մարզում 36-ամյա վարորդը Citroen-ով կոտրել է էլեկտրասյունը․ մի քանի փողոց հոսանքազրկվել է․ Shamshyan.com

Այսօր՝ օգոսոտսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տան հողամասում։

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։