Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման զինվոր
A A
Պաշտոնական

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել

ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: