Բացել լրահոսը Փակել լրահոսը
296167486_426346349522392_1038978719735033348_n
A A
Պաշտոնական

«Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

2022 թվականի հունիս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կապիտալ շինարարությամբ զբաղվող «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր բետոնահանգույցի շահագործումը կասեցնելու վերաբերյալ որոշում։

Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին