Բացել լրահոսը Փակել լրահոսը
սուրիկ խծաչատրյանի որդի
A A
Հասարակություն

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից

Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը։ Այս մաիսն գրառում է կատարել փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Ինչպես գիտեք՝ մայիսի 30-ին, Տիգրանին ձերբակալեցին, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի քննիչը, Հաստատպես տեղյակ լինելով, որ Տիգրանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց և որոշեց, որ Տիգրանն ամեն դեպքում պետք է 2 ամսով կալանավորվի»։

Նա հեվելել է, որ որևէ մեկը նույնիսկ չի ուզում ներողություն հայտնել Տիգրանի՝ բառիս բուն իմաստով որևէ բան չանելու համար ուղիղ 2 ամիս կալանքի տակ գտնվելու համար։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը,  մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։