Բացել լրահոսը Փակել լրահոսը
փրկարար
A A
Հասարակություն

Ջրափրկարարները Սևանում շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 400 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել:

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Գ․ին (ծնված 1972 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։