Բացել լրահոսը Փակել լրահոսը
296020907_388127510075029_6936059040318019469_n
A A
Հասարակություն

Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։

Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին