Բացել լրահոսը Փակել լրահոսը
շարմազանով
A A
Քաղաքականություն

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է, այլ՝ պանթուրքիզմի. Շարամազնով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարամազնովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։ Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։ Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։ Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։ Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է, այլ՝ պանթուրքիզմի։ Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։ Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։ Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։ Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «վերջն» է։ Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»: