Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen-pambukhchyan-e1609158495483
A A
Հասարակություն

ԱԻ նախարարը ցավակցել է Վրաստանում ուղղաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին

Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են,-այս մասին գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
 
Նա իր խորին ցավակցությունն ու վշտակցումն է  հայտնում ՆԳՆ գործընկերոջը և զոհվածների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։

Վրաաստանում հուլիսի 30-ը կհայտարարվի սգո օր։