Բացել լրահոսը Փակել լրահոսը
helicopter_georgia_1lurer_am
A A
Հասարակություն

Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել (տեսանյութ)

Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողը: Նշված տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում, բացի անձնակազմից, եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։ Գերատեսչության տվյալով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ 
 
Գուդաուրիում սահմանային ոստիկանության ուղղաթիռի վթարով պայմանավորված արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին: Այդ մասին էլ  հայտնել են Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից։
 
«Ճանապարհը փակ կլինի մինչև փրկարարական աշխատանքների ավարտը»,- հայտնել են գերատեսչությունից։