Բացել լրահոսը Փակել լրահոսը
STARMUS VI_Brian May
A A
Մշակույթ

Queen's-ի լավագույն կիթառահար Բրայան Մեյը գալիս է Հայաստան

Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ, դոկտոր Բրայան Մեյը հաստատել է իր ներկայությունը Հայաստանում` 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։  

 2020 թվականին Total Guitar ամսագրի կողմից նա ճանաչվել է Queen's-ի լավագույն կիթառահար։ Նա նաեւ հայտնի է   միջազգային հիթերով, ինչպիսիք են We Will Rock You, The Show Must Go On, Tie Your Mother Down, I Want It All, Too much love will kill you, Hammer to Fall, Save Me և Who Wants to Live Forever։

Նշենք, որ Բրայան Մեյը 1998 թվականին է հանդիպել  աշխարհի առաջատար աստղաֆիզիկոսներից մեկին՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Գարիկ Իսրաելյանին: Տարիներ անց Իսրայելյանն օգնել է Մեյին ավարտելու իր թեկնածուական թեզը և ստանալու աստղաֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճանը Լոնդոնի Կայսերական քոլեջում 2007 թվականին:
Բրայան Մեյի և Գարիկ Իսրայելյանի ընկերությունը հանգեցրել է հայ դուդուկի լեգենդ Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությանը։ 2005 թվականին նրանք բացառիկ՝ «կյանքում մեկ անգամ պատահող» համատեղ ելույթ են ունեցել Թրոմսոյում, Նորվեգիա` Նելսոն Մանդելային նվիրված համերգի ժամանակ:

Ավելացնենք, որ  սեպտեմբերի 5-10 կայանալիք STARMUS VI Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, ինչպիսիք են Ռիկ Ուեյքմանը, Սերժ Թանկյանը, Sons of Apollo խումբը, Անդրեյ Մակարևիչը, Տիգրան Համասյանը: