Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ շոու եք անում, նստեք՝ խոսենք. Զարեհ Սինանյանին Կիպրոսում մոտեցել էին ՀՅԴ ներկայացուցիչները (տեսանյութ)

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։  Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8֊ից ի վեր։  
 
Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։  Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։
 
Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։  
 
Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով`  ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է։ 
 
Ավելի վաղ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը գրել էր․
 
«Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան զարմացաւ եւ շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը եւ նամակ մը, ապա հեռացանք։ Սինանեան ըսաւ.«Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ»։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։