Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Շիրակի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մարդատարը․ կա արգելափակված քաղաքացի

Հուլիսի 29-ին, ժամը 01։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ․ Դ․) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։

Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։  

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։