Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կբ բանկ
A A
Հասարակություն

Քաղաքապետն ու ԿԲ նախագահը հուշագիր են ստորագրել

Երևանի քաղաքապետարանը դեռեւս ամիսներ առաջ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում թվայնացման գործընթաց է նախաձեռնել, որը նպաստելու է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորությանը:
 
Վերջինիս շրջանակներում այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ  Երեւանի քաղաքապետ  Հրաչյա Սարգսյանը ստորագրել է արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր: Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր, գնահատել դրանց ներդրման ազդեցությունները: