A
A
Անվճար կտրամադրվեն «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» համակցությամբ դեղերը
Աջակցիր «Ա1+»-ինՎիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների բուժումը կազմակերպելու նպատակով հաստատված կարգի համաձայն` անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային` «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» համակցությամբ դեղերը:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Այլևս անհրաժեշտություն չկա հանձնելու վիրուսի գենոտիպի որոշման հետազոտություն:
Բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին և լյարդի ֆիբրոզ 0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Հետազոտությունների ցանկը և կարգով սահմանված բժշկական կազմակերպությունների վերաբերյալ` այստեղ
Նշենք, որ յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի, որի տևողությունը 12 շաբաթ է: