A
A
«Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թունելում տեղի է ունեցել վթար․ առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Վթարը վերացվել է հուլիսի 28-ին ժամը 14։00։



Ավելի վաղ Օգտատեր Օլեգ Դուրգարյանը տեսանյութ էր տարածել և նշել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։