Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դեբեդ գետը ստացել է մոխրագույն երանգ․ ահազանգ (տեսանյութ)

Օգտատեր Օլեգ Դուրգարյանը տեսանյութ է տարածել և նշել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։