Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ՊԲ
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայտնում է Արցախի ՊՆ-ն։
 
Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։