A
A
Երեկոյան՝ 21:00-ին, Ավետիք Չալաբյանը կլինի ազատության մեջ. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կալանավայրից է գալիս, խոսել է բուժմասի աշխատողների հետ. «Նրանք հայտնեցին, որ Չալաբյանի մոտ զարկերակային ճնշման խնդիր է, նաեւ տաքություն ունի: Չալաբյանը պնդել է, որ պետք է մասնակցի նիստին:
Երկարատեւ բանակցություններից հետո բժիշկներն ի վերջո կտրուկ արգելել են, ասել են՝ իրավունք չունենք քեզ թույլ տանք մասնակցել դատական նիստին: Չալաբյանի հետ խոսել եմ, ոտքի վրա է, նորմալ է, բայց ունի ճնշում եւ տաքություն»:
Այսօր ժամը 21:00-ցի հետո նա պետք է ազատ արձակվի, քանի որ կալանքի ժամկետը լրանում է այդ ժամին, իսկ նոր դատական ակտ, որով խափանման միջոց կկիրառվեր, չկա:
Մանրամասները՝ տեսանյութում․