Բացել լրահոսը Փակել լրահոսը
296129511_458603586274263_8132502713523458155_n
A A
Պաշտոնական

Քերոբյանը հանդիպում է ունեցել ամերիկյան «Էյ Էմ Դի»-ի փոխնախագահների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես շատ եմ կարևորում Հայաստանում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությանների ներկայացված լինելը։ Այսօր հանդիպում եմ ունեցել նման մի ընկերության՝ ամերիկյան «Էյ Էմ Դի»-ի (AMD) կորպորատիվ հարցերով փոխնախագահների հետ։

Հյուրերի հետ քննարկել ենք Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձել եմ նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն»։