Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 27.07.
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկների գերազանց ելույթը Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական  հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 13 մարզիկներից 12-ը դարձել են մեդալակիր։

Հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային  Արթուր Մկրտչյանը և 92 կգ քաշային  Ավետիք Հովակիմյանը:

57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 71 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը դարձել է  բրոնզե մեդալակիր: