Բացել լրահոսը Փակել լրահոսը
296286883_5176253062472228_1834986161366995972_n
A A
Քաղաքականություն

Ճնշում չափելով` գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել. Վերմիշյանի պաշտպան

Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչումբարը առողջական վիճակի վերաբերյալ նոր զարգացումներն է  ներկայացրել․

«Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները:

ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով` գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել»:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Վահագն Վերմիշյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։ Հուլիսի 25-ին կայացած դատական նիստի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր։