Բացել լրահոսը Փակել լրահոսը
Summer 7198
A A
Պաշտոնական

Եղանակն առաջիկայում

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Մարզեր․ այսօր, հուլիսի 30-ին, 31-ին, օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։