Բացել լրահոսը Փակել լրահոսը
նռնակ
A A
Հասարակություն

Կապանում վիճաբանության ժամանակ նռնակ են պայթեցրել

Հուլիսի 27-ին, ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն էր արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել էր բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի էր ենթարկել նրան:

Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին:
37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը։