Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«42քմ շինությունը գնահատվել է 5մլն դրամ․հիմա հարց՝ 5մլն-ով քաղաքի կենտրոնում կարո՞ղ ես տուն առնել» (տեսանյութ)

Ֆիրդուսի փողոցի մի խումբ բնակիչներ  հրաժարվում են դուրս գալ տներից, քանի դեռ կառուցապատողը շուկայական գներին համարժեք փոխհատուցում չի տվել։ Նրանք կարծում են՝ պետական կարիքներ անվան տակ  չեն կարող իրենց հանել տներից։

15 տարուց ավելի է  բնակիչներ-կառուցապատող վեճը չի լուծվում։ Գործը հասել է դատարան։ Իսկ այս ընթացքում  Ֆիրդուսի հայտնի շուկան, ինչպես նաև հարակից տարածքները ընդգրկող  33 –րդ թաղամասում հերթական շենքն է բարձրանում, որտեղ,  ըստ բնակիչների,  բնակարանի մեկ քառակուսի մետրը բավականին բարձր է՝ իրենց առաջարկվող փոխհատուցման համեմատությամբ։

Գնահատումը երեք մեթոդների համադրում է՝  ծախսային, համեմատական և եկամտային։  Ռուբեն Աթոյանը նշում է, որ իրենց դեպքում  գնահատողը   չի հաշվարկում եկամտային մեթոդը և առաջնորդվում է միայն համեմատական և ծախսային մեթոդներով։

Մանրամասները՝ տեսանյութում