Բացել լրահոսը Փակել լրահոսը
new-covid-19
A A
Պաշտոնական Հասարակություն

Կովիդից մահվան 7 նոր դեպք է գրանցվել նախորդ շաբաթ․ անհանգստացնող ցուցանիշ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-24 ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 965 նոր դեպք։ Համեմատության համար նշենք, որ դրան նախորդող շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 629 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 6158 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 7 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8633 մահվան դեպք է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 547։