Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՈ Արցախի
A A
Հասարակություն

Արցախում ՃՏՊ-ները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են

Արցախի Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթվա դեպքերի, պատահարների և հանցագործությունների քրոնիկոնը.

2022 թվականի հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 62 հաղորդում, 46-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից որից 44-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Անհանգստացնող է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի վիճակագրությունը:

Այս մասով ստացվել է 7 հաղորդում. Բոլորը բացահայտված են: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Եվս մեկ հաղորդում ստացվել է խարդախություն բնութագրմամբ: Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անցած շաբաթվա ընթացքում բացահայտել են շրջանառությունն արգելված թմրանյութերի 4 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, 14-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 15 վարորդ եղել է անսթափ վիճակում, 277-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։ ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: