A
A
Մոտորանավակը խափանվել էր լճի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 24-ին, ժամը 18։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Հարսնաքար լողափի մոտակայքում (մոտ 2 կմ հեռավորության վրա) հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խափանված մոտորանավակ։
Պարզվել է, որ մոտորանավակի վրա կա քաղաքացի։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացուն: