Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԱՍԿԵՏԲՈԼ
A A
Սպորտ

Հայաստանը հաղթեց Ջիբրալթարին․բասկետբոլ Մ18 (տեսանյութ)

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականն այսօր սկսեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81:64 հաշվով հաղթեց Ջիբրալթարի այդ տարիքային թիմին: Մեր բասկետբոլիստներից ամենաարդյունավետը Գոռ Սիմոնյանն էր, որը վաստակեց 17 միավոր և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղը կանցկացնի հուլիսի 26-ին, Մոլդովայի հետ, որն առաջին տուրում հանդիպելու է Լյուքսեմբուրգի հետ: