Բացել լրահոսը Փակել լրահոսը
295276544_420275970130087_2850358736662149477_n
A A
Պաշտոնական

Արցախի պետնախարարն ընդունել է «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 23-ին ընդունել է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորությամբ:
 
Պետական նախարարը կարևորել է հիմնադրամի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացրած աշխատանքները և նշել.
«Պետության և բարեգործական կազմակերպությունների միջև ներդաշնակ փոխգործակցությունն առաջնահերթորեն պայմանավորում եմ կարիքների գնահատման և առավել ուղղորդված ու թիրախային գործունեություն ծավալելու մեջ: Կառավարությունը այս առումով վճռական է տրամադրված և պատրաստ է արդյունավետ համագործակցություն ունենալ»:
 
Իր հերթին Փիթեր Աբաջյանը շնորհակալություն է հայտնել Ա.Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ուղղությունները, որոնք միտված են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ու կենսական նշանակության այլ հարցերի լուծմանը:
 
Հանդիպման վերջում կողմերը մտքեր են փոխանակել համայնքներում կարողությունների հզորացման, կրթության և զբաղվածության վերաբերող մի շարք հարցերի շուրջ: