Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Ինչպես լուծել անբավարար տեխնիկական վիճակում գտնվող վթարային բնակֆոնդի հիմնախնդիրը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում անբավարար տեխնիկական
վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունը
 
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի
կանոնակարգմանն ուղղված աշխատանքները՝ դիտարկելով ներդրումային ծրագրերի շրջանակում խնդիրը լուծելու
հնարավորությունը:
 
Արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակով կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ֆինանսերի,
Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի
կոմիտեի պատասխանատուների, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և ոլորտի ընկերություների
ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպման ժամանակ դիտարկվել են հիմնական սկզբունքները, որոնց համաձայն պետք է մշակվեն բնակարանային
ֆոնդի թարմացման ծրագրերը, շեշտադրվել է գործընթացին սեփականատերերի մասնակցության և ներդրումների ու
գործարարության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է հիմնախնդրի կանոնակարգման համար պետություն-մասնավոր
համագործակցության կարևորությունը, հետևաբար բոլոր մասնակիցների առաջարկների դիտարկմամբ փորձ է արվելու
գտնել լուծման հավասարակշռված և փոխադարձ ընդունելի տարբերակ:
 
Ֆինանսերի նախարարի տեղակալ Արման Պողոսյանը վերահաստատել է հարկային քաղաքականության համար
պատասխանատու մարմնի պատրաստակամությունը՝ ձևավորելու այնպիսի հարկային միջավայր, որն առնվազն չի
խոչընդոտի և կապահովի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն
ուղղված ծրագրերի հաջող ընթացքը:
 
Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է խնդրին ցուցաբերել համակարգային մոտեցում՝ առաջնորդվելով
ընդհանուր քաղաքաշինական միջավայրի նորացման և անհրաժեշը ենթակառուցվածքների ձևավորման տրամաբանությամբ:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը փոխանցել է ոլորտի
կազմակերպությունների պատրաստակամությունը՝ մասնակցելու նմանատիպ ծրագրերին, նշելով, որ դա կնպաստի
շինարարության ակտիվ տեմպի պահպանմանը:
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտե