Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 22-ին ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում, տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի «Կակադու» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է` հետագա ոչնչացման համար:
***
Հուլիսի 22-ին ժամը 13:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, ահազանգ է ստացվել, որ «Հայկազով» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Ժամը 14:02-ին ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր «БМ-21» տիպի զինամթերք: Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք` հետագա ոչնչացման համար՝ տեղեկացնում է Ացախի ԱԻՊ ծառայությունը։