Բացել լրահոսը Փակել լրահոսը
295124028_420786176734223_5823402558853507482_n
A A
Պաշտոնական

Կարմիր Շուկայի տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Արցախում հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Կարմիր Շուկա համայնքի տարածքում բռնկված հրդեհը :

Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել` ժամը 14:30-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: