Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Հրդեհ՝ Մխիթար Սպարապետի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում

Հուլիսի 22-ին, ժամը 10:31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են հյուրասենյակի և ննջասենյակի փայտե հատակները՝ 46 քմ, կահույքը՝ մասամբ, հայտնում է ԱԻՆ-ը։