Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter
A A
Սպորտ

«Ինտերը» հաղթեց 8:1 հաշվով. Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց

Միլանի «Ինտերը» պատրաստվելով ֆրանսիական «Լանսի» հետ ընկերական խաղին, իր մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Նովարայի» հետ: Միլանցիները հաղթել են 8:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում: Նրա փոխանցումից հետո Էդին Ջեկոն խփել է երկրորդ գոլը:

«Լանս» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին, ժամը 20:30-ին: