Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեզ ապրեցնողը, մեզ կյանք տվողը նորածիններ են․ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրին նվիրված ասուլիս․ ուղիղ (տեսանյութ)

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի տնօրեն Աննա Աստվածատուրյան Թերքոթն ու ծրագրի գործընկեր-կազմակերպություններն ամփոփեցին «Սեր Արցախ» ծրագիրը։

Սա Աննա Աստվածատրյանի և գործընկերների խորհրդանշական առաջին հանդիպումն ու դեմ առ դեմ ծանոթություն էր՝ ամիսներ տևած հեռավար համագործակցությունից հետո։

Ինչպես նշեց «Սեր Արցախ» ծրագրի նախաձեռնող Աննա Աստավածատուրյանը՝ օրեր առաջ է վերադարձել Արցախից, որտեղ ծանոթանում էր ծրագրի ընթացքին, շրջում քաղաքներով ու գյուղերով՝ հասկանալու, թե ինչ առաջնահերթություններ կան և հետագայում ինչպես կարող է օգնել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը։

«Մեր մայրիկները և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցները, իսկապես, հերոս են։ Ինձ համար կարևոր էր այս ծրագիրը «Սեր Արցախ» անվանել ու աշխարհին հիշեցնել, որ Արցախը կա, ապրում է և մեծանալու է։ Արցախում նաև հանդիպումներ ենք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել համագործակցության ուղիները և նոր նախագծերի հնարավորությունները»։  

«Սեր Արցախ»-ին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներն անձամբ բացեցին նվեր-տուփերն ու ներկայացրին, թե ինչ է դրանցում ներառված. բամաբակյա մանկական հագուստ, գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, երեխայի և ծննդկանի խնամքի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ։

Տուփում ներառված բոլոր պարագաները հայկական արտադրության են և պատրաստվում են Հայաստանում ու Արցախում։ Ն

«Մեզ ապրեցնողը, մեզ կյանք տվողը նորածիններ են, և շատ ուզում եմ, որ Հայաստանում ու Արցախում շատ երեխաներ ծնվեն»,-ասաց «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լիլյան Գալստյանը։

«Սեր Արցախ» ծրագիրը մեկնարկել էր հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։

 Մանրամասները՝ տեսանյութում