Բացել լրահոսը Փակել լրահոսը
գիմնաստ
A A
Սպորտ

Հայ մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությանը կպատրաստվեն Վրաստանում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղաների մեծահասակների և երիտասարդների հավաքականները հուլիսի 24-ից օգոստոսի 14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայութունը։

Հավաքից անմիջապես հետո մեր թիմերը կմեկնեն Գերմանիայի Մյունխեն քաղաք,  որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 15-21-ը:

Մեծահասակների կազմում առաջնությանը կմասնակցեն 5 մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ։ Երիտասարդների կազմում հանդես կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը՝ մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ։ Մրցումները կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը:

Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը: