Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԱԾ-ին պետք է հարցնեք․ պաշտոնապես չենք դիմել․Սինանյանը՝ Փափազյանին Հայաստան չթողնելու մասին (տեսանյութ)

«Որոշումը կայացվել է ԱԱԾ-ի առաջարկի հիման վրա։ Հետևաբար ԱԱԾ-ին պետք է հարցնեք»․

Դաշնակցության անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի Հանրապետության տարածք չթողնելու հետ կապված հարցին այսպես արձագանքեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Լրագրողի այն հարցին, թե ինչ տեղեկություն ունի անձամբ Սինանյանը,  նա պատասխանեց, որ ինքը տեղեկություն չունի և այդ ԱԱԾ-ն պետք է տեղեկություն տրամադրի։

Լրագրողի ճշտող հարցին, թե կապ ունի՞ արդյոք Փափազյանի քաղաքական ակցիաների, վարչապետի մեքենային հարվածելու հետ, Սինանյանն ընդգծեց, որ ինքն էլ կարող է միայն ենթադրություններ անել։

«Իհարկե,  հետաքրքիր է մեզ համար, բայց հիմնապատճառը չգիտենք»․կրկնեց Սինանյանը՝ ավելացնելով որ ԱԱԾ-ին պաշտոնապես չեն դիմել պատճառն իմանալու համար։